«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, Եվրոպա լիգայի որակավորման փուլի «Կայրաթի» հետ արտագնա հանդիպումից հետո, ղազախական թիմի կազմում նշել է ԲԿՄԱ-ի նախկին հարձակվող Վագներ Լավին:
Հիշեցնենք, այդ խաղում «Ալաշկերտն» ու «Կայրաթը» ոչ-ոքի խաղացին (0:0):
«Զարմացած էի, թե ինչ մարզավիճակում է նա: Հավատացեք ինձ, Վագներ Լավն այժմ ավելի լավ մարզավիճակում է, քան տարիներ առաջ: Ես պարզեցի, թե որն է նրա այսպիսի մարզավիճակի պատճառը:
Նա արդեն 6 տարի զբաղվում է ֆիթնեսով և ունի անհատական սննդաբան: Եթե ԲԿՄԱ-ում իր ելույթների ժամանակ բրազիլացին, չնայած իր բոլոր մեծ տաղանդներին, ձեռք բերեց կատակասերի համբավ, ապա այժմ նա պրոֆեսիոնալ է»,- մեջբերում է Գրիգորյանին MatchTV-ն:
Վագներ Լավը ընդմիջումներով հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում 2004-2013 թվականներին՝ 169 խաղում խփելով 85 գոլ: