Ղազախական «Կայրաթի» հարձակվող Վագներ Լավը ռուսական «КраСава» հաղորդման ընթացքում պատմել է իր կյանքում վճարած ամենամեծ տուգանքի մասին.
«Ես շատ տուգանքներ չեմ վճարել: Տուգանքները, որոնք վճարել եմ, չեն եղել մարզմանը չներկայանալու կամ ուշանալու համար: Ես ուշ է վերադառնում էի հանգստից: Եթե մեկ ամիս էր տրվում արձակուրդը, ես վերադառնում էի 10 օր ուշ: Երբ վերադառնում էի, ինձ ասում էին, որ պետք է տուգանք վճարեմ, և ես համաձայնում էի: Ամեն անգամ, մոտավորապես, 30-40 հազար դոլլար էի վճարում»,-ասել է Լավը: