Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է թիմի հայտացուցակը՝ Լա Լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Կադիսի» դեմ խաղի համար:
Շարք են վերադարձել վնասվածքից ապաքինված Դանիել Կարվախալը, կորոնավիրուսից բուժված Ռաֆայել Վարանը, ինչպես նաև որակազրկվածներ Կազեմիրոն ու Նաչոն։ Հայտացուցակից բացակայում են Կրոսն ու Մոդրիչը։
Դարպասապահներ. Կուրտուա, Լունին, Ալտուբ
Պաշտպաններ. Կարվախալ, Միլիտաո, Վարան, Նաչո, Մարսելո, Օդրիոսոլա, Չուստ, Միգել
Կիսապաշտպաններ. Կազեմիրո, Իսկո, Արիբաս, Բլանկո
Հարձակվողներ. Բենզեմա, Ասենսիո, Վինիսիուս, Մարիանո, Ռոդրիգո
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև կայացած աշնանային խաղում 1-0 հաշվով հաղթել է «Կադիսը»: