Իսպանիայի Լա Լիգայի 31-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Կադիսին»:
Առաջին խաղակեսում հյուրերը 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. դուբլ ձևակերպեց Բենզեման, մեկ անգամ էլ Բենզեմայի փոխանցումից հետո աչքի ընկավ Օդրիոզոլան: Հետագայում այլևս գոլեր չգրանցվեցին ու «Ռեալը» հաղթեց 3-0 հաշվով:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 70 միավոր ունի ու լրացուցիչ արդյունքներով առաջին հորիզոնականում է: «Ատլետիկոն» ևս ունի 70 միավոր, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել: «Կադիսը» 36 միավորով 13-րդ հորիզոնականում է: