«Արսենալի» պաշտոնական կայքը հրապարակել է բաց նամակ՝ ուղղված լոնդոնյան ակումբի երկրպագուներին, որում բացատրվում է «զինագործների»՝ Սուպերլիգային միանալու ու մրցաշարից դուրս գալու պատճառները:
«Վերջին մի քանի օրերը մեզ ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ամբողջ աշխարհում երկրպագուներն ինչ խորը զգացմունքներով են վերաբերվում այս հիանալի ակումբին և մեր սիրած խաղին: Մեզ պետք չէր սա հիշեցնել, բայց երկրպագուների վերջին օրերի արձագանքները լուրջ մտորումների տեղիք տվեցին:
Երբեք մեր մտադրությունը չի եղել այդպիսի ցավ պատճառել: Այնուամենայնիվ, երբ եկավ Սուպերլիգային միանալու հրավերը, մենք, իմանալով, որ երաշխիքներ չկան, չէինք ուզում հետ մնալ, որպեսզի համոզվենք, որ պաշտպանում ենք «Արսենալը» և նրա ապագան:
Ձեզ և ամբողջ ֆուտբոլային հանրությանը լսելու արդյունքում մենք որոշում կայացրեցինք դուրս գալ Սուպերլիգայից: Մենք սխալ թույլ տվեցինք և ներողություն ենք խնդրում դրա համար:
Մենք գիտենք, որ ժամանակ կպահանջվի վերականգնելու ձեր հավատը այն ամենի նկատմամբ, ինչին մենք փորձում ենք հասնել այստեղ ՝ «Արսենալում», բայց հասկանանք, որ Սուպերլիգայի կազմում լինելու որոշումը պայմանավորված էր «Արսենալը» ՝ ձեր սիրած ակումբը պաշտպանելու մեր ցանկությամբ, ինչպես նաև աջակցլով ձեր սիրելի խաղին ավելի մեծ համախմբվածությամբ և ֆինանսական կայունությամբ:
Համակարգը պետք է ուղղել: Մենք պետք է միասին աշխատենք գտնել լուծումներ, որոնք կպահպանեն այս խաղի ապագան»,- ասված է հաղորդագրության մեջ: