Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուկա Տոնին մեկնաբանել է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը, որն ուզում է տարեկան մոտ 15 մլն եվրո ստանալ։
«Հասկանալի է, որ հիմա դա «Յուվենտուսի» գլխավոր խնդիրն է։ Բայց եթե նա իսկապես 14 կամ 15 մլն եվրո է խնդրել այսպիսի պահի․․․Այդ տղան մեծ պոտենցիալ ունի, բայց նա երբեք ցույց չի տվել, որ ինքը «Յուվենտուսի» առաջատարն է։ Չգիտեմ՝ արդյոք դա կախված է Ռոնալդուի ներկայությունից»,- Տոնիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։