«Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան անկեղծացել է իր ֆուտբոլային ապագայի և հռոմեական ակումբից հնարավոր հեռանալու վերաբերյալ:
Sky Sports-ին տված հարցազրույցում ֆուտբոլիստը նշել է, որ ակումբի ղեկավարությունն իրեն նոր պայմանագիր չի առաջարկել.
«Պայմանագրիս համաձայն՝ հաջորդ հանդիպումը կլինի վերջինս «Ռոմայի» կազմում։ Պայմանագիրս ավարտվում է հունիսին, և ակումբից ոչ ոք ինձ հետ դեռ կապ չի հաստատել»,- պատմել է արգենտինացին:
Հիշեցնենք, որ Դիբալան ծնկի հոդի բորբոքման պատճառով բացակայում է խաղադաշտից հունվարի 25-ից: Նա ավելի քան մեկ ամիս կոնսերվատիվ բուժում է անցել, ներառյալ՝ ասեղնաբուժություն, սակայն այդ մոտեցումն սպասված արդյունքը չի տվել:
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողն անցկացրել է ընդամենը 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում էին, որ Պաուլո Դիբալան ամռանը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել արգենտինական «Բոկա Խունիորսի» կազմը:




























































