Լիգա 1-ի 32-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Ստրասբուրգին» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 1-4 հաշվով։
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին Պարեդեսի փոխանցումից հետո բացեց Կիլիան Մբապեն, իսկ 27-րդ րոպեին Սարաբիան կրկնապատկեց այն։ Առաջին կեսի վերջին րոպեին Քինը Մբապեի փոխանցումից հետո հաշիիվը դարձրեց խոշոր։
Երկրորդ կեսում աչքի ընկավ Պարեդեսը։
Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Սահին։