Calciomercato-ն, հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգը դուրս է մնացել հիմնական կազմից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն: Այնուամենայնիվ, խաղացողի տեղափոխությունը դեռ հարցականի տակ է: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը սպասում է Յանգին փոխարինող գտնելուն, նախքան որոշում կայացնելը ՝ թույլ կտա կիսապաշտպանին մեկնել իտալական ակումբ, թե ոչ: