Sport.es-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»:
Թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խնդրել է «Յուվեին» գնել 32-ամյա Մարսելոյին: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ գործում է մինչեւ 2022 թվականը:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մարսելոն ցանկանում է խզել պայմանագիրը «Ռեալի» հետ:
Այս մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում՝ կատարելով 4 գոլային փոխանցում։