«Յուվենտուսի» ղեկավարության ու հարձակվող Պաուլո Դիբալայի միջև հարաբերությունները վերջնականապես փչացել են։
Ակումբի ղեկավարությունը վախենում է, որ Դիբալան կարող է անվճար հեռանալ թիմից։ Հաշվի առնելով ակումբի ու խաղացողի վատ հարաբերությունները՝ ֆուտբոլիստը կարող է սպասել պայմանագրի ավարտին, որ ազատ գործակալի կարգավիճակով նոր թիմ գտնի։ Այս մասին գրում է Calciomercato-ն։
Թուրինյան ակումբն ամեն ինչ կանի նման իրավիճակից խուսափելու համար։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2022-ի ամռանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» Դիբալային տարեկան 10 մլն եվրոյով ու բոնուսներով պայմանագիր է առաջարկել, բայց ֆուտբոլիստը հրաժարվել է այն ստորագրել։