Ֆրանսիական ՊՍԺ-ն չի կարողանում համաձայնության գալ հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագրի երկարաձգման հարցում: Այս մասին հաղորդում է Le Parisien- ը:
Աղբյուրի համաձայն, ակումբը գոհ չէ այն բանից, որ ֆւոտբոլիստը որոշել է ապագայի վերաբերյա որոշում կայացնել Եվրո-2020-ից հետո:
Հաղորդվում է, որ ակումբը պատրաստ է վաճառել հարձակվողին 120-150 միլիոն եվրոյով: Ավելի վաղ փարիզցիները ակնկալում էին ֆուտբոլիստի համար ստանալ մինչև 200 միլիոն եվրո:
Ավելի վաղ Մբապպեն ասել էր, որ ինքը դժգոհ է Ֆրանսիայում իր նկատմամբ ուշադրությունից:
Ֆրանսիական լիգայի 1-ի ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն անցկացրել է 25 հանդիպում և դարձել 20 գոլի հեղինակ: