Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի հետ նույն խմբում ընդգրկված Գերմանիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Հյուսիային Մակեդոնիայի հավաքականին:
Այսպիսով, 3-րդ տուրից հետո J խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հայաստանի հավաքականը, որն իր ակտիվում ունի 9 միավոր:
Երկորդ տեղում Հյուսիսային Մակեդոնիան է 6 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Գերմանիայի հավաքականը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ հաղթանակի հասավ Ռումինիայի ընտրանու նկատմամբ:
























































