Մադրիդի «Աթլետիկոյի» և «Չելսիի» նախկին հարձակվող Դիեգո Կոստան ամռանը կարող է տեղափոխվել պորտուգալական «Բենֆիկա»: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալականա ակումբը համաձայնության է եկել 32-ամյա ֆուտբոլիստի հետ: Իսպանիայի հավաքականի խաղացողն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունի այն բանից հետո, ինչ 2020 թվականի դեկտեմբերին հեռացավ «Աթլետիկոյից»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բենֆիկան» Կոստային 2 տարվա պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով:
Transfermarkt-ը Կոստաայի տրանսֆերը 10 մլն եվրո է գնահատում: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մադրիդյան թիմի կազմում 7 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ:
Կարիերայի ընթացքում Կոստան հանդես է եկել պորտուգալական «Բրագա», «Պենաֆիել», իսպանական «Աթլետիկո», «Սելտա», «Ալբասետե», «Վալյադոլիդ», «Ռայո Վալեկանո» և անգլիական «Չելսի» ակումբներում: