«Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթը տոնում է հիմնադրման 25-րդ տարեդարձը:
Շնորհավորում ենք «Ֆուտբոլ պլյուսի» խմբագրակազմին և մաղթում երկար տարիների բեղմնավոր աշխատանք:
Ի դեպ, «Ֆուտբոլ պյուսին» շնորհավորել է նաև «Արարատ» ակումբը.
«Շնորհակալություն ենք հայտնում արդեն քառորդ դար հայկական ֆուտբոլի հաջողությունների ու խնդիրների մասին ամեն շաբաթ պատմելու համար:
Մաղթում ենք թերթին բարգավաճում, երկարակեցություն ու լավ լուրեր գրելու բազմաթիվ նոր առիթներ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: