«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան խաղում իր սպասելիքներից:
«Մեծամտություն կլինի, եթե ասեմ, որ մենք կարող ենք հաղթել «Ռեալին»: Մենք կսպասենք մինչև խաղադաշտ դուրս գանք, իսկ հետո կտեսնենք, թե ինչպես շարունակենք: Մենք ցանկանում ենք հիանալի խաղ անցկացնել, և հուսով եմ, որ դա բավական կլինի մրցաշարի պատմության մեջ ամենահաջողակ ակումբներից մեկի դեմ:
Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանը շատ բարդ է, բայց մենք անցել ենք ավելի բարդ խմբից, քան նախորդ տարի՝ վաստակելով 11 միավոր:
Բայց մենք դեռ կարող ենք ավելի առաջ գնալ: Մենք ցանկանում ենք լավ խաղալ», — մեջբերում է Գասպերինիին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ռեալ»-«Ատալանտա» հանդիպումը կկայանա այսօր։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 2,15 գործակցով , ոչ ոքին՝ 3,75 իսկ «Ատալանտայի» հաղթանակը՝ 3,45։