Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է ՉԼ 1/8 եզրափակչից «Բարսելոնայի» դուրս մնալը ՊՍԺ-ի հետ դիմակայության արդյունքում։
«ՊՍԺ-ն ինձ հիասթափեցրեց։ Ֆրանսիացիները մյուս փուլ դուրս եկան միայն շնորհիվ Կեյլոր Նավասի։ Եթե Մեսսին անվրեպ իրացներ 11-մետրանոցը, խաղի արդյունքը կփոխվեր։
Ինչ վերաբերում է որակին, ապա Մեսսին ցույց տվեց իր մակարդակը։ ՊՍԺ-ի բախտը բերեց․ նրանք սխալվեցին, բայց նրանց ներեցին»,-Կապելոյի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն։