«Պորտուի» աշխատակից և «Դրագու» մարզադաշտի տնօրեն Ֆերնանդո Սաուլը սոց.ցանցերում անհարգալից կերպով է արտահայտվել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ թիմերի միջև երեկ կայացած պատասխան խաղից հետո.
«Մենք վրեժ լուծեցինք գող իտալացիներին, մենք վրեժ լուծեցինք խոզ Ռոնալդուից այն բանի համար, ինչ նա արել էր «Դրագաու» մարզադաշտում: Ինչպիսի հաջողություն, սա «Պորտուն» է:
Սպասում եմ տեսանյութի Դոլորեսից և նրա անատամ ընտանիքի մյուս անդամներից»,- Սաուլի հաղորդագրության տեքստն է փոխանցում Record-ը:
Հիշեցնենք՝ «Պորտուն» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, չնայած պատասխան խաղի 54-րդ րոպեից խաղում էր 10 հոգով: Դիմակայության արդյունքն է 4-4: Պորտուգալացիները հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին հյուրընկալվելիս խփած երկու գոլի շնորհիվ: «Պորտուի» մրցակիցը քառորդ եզրափակչում հայտնի կդառնա վիճակահանության արդյունքում: