Իտալական Ա սերիայի 25-րդ տուրում «Նապոլին» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Սասուոլոյի» հետ: Թիմերը փոխանակեցին երեքական գնդակ:
Առաջինը հաշվի մեջ առաջ անցան տանտերերը: Րոպեներ անց Զելենսկին խփեց պատասխան գոլը, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեին «Սասուոլոն» կրկին առաջ անցավ հաշվի մեջ: 72-րդ րոպեի Լորենցո Ինսինյեն հավասարեցրեց հաշիվը, իսկ 90-րդ րոպեին հստակ իրացնելով 11 մետրանոցը առաջ մղեց իր թիմին: Ավելացված ժամանակում 11 մետրանոցի իրավունք ստացան նաև տանտերերը, որն անվրեպ իրացրեց Կապուտոն:
Այս խաղից հետո «Նապոլին» 44 միավորով 5-րդն է: