Suning Commerce Group-ը հայտարարել է, ոչ իր չինական ֆուտբոլային ակումբները անհապաղ դադարեցնում են իրենց գործունեությունը:
Խոսքը, մասնավորապես, Չինաստանի գործող չեմպիոն «Ջիանգսու Սունին», կանանց ակումբի և երիտասարդական թիմերի մասին է, հայտնում է Reuters-ը։
Փետրվարին Suning Commerce Group մանրածախ ընկերությունը, որին պատկանում է նաև Միլանի «Ինտերը», ասել է, որ մտադիր է կենտրոնանալ իր հիմնական բիզնեսի վրա:
Միևնույն ժամանակ, գործունեության դադարեցումը դեռ չի նշանակում լուծարում, ակումբը, ամենայն հավանականությամբ, կփոխի սեփականատիրոջը: