«Նապոլիի» ավագ Լորենցո Ինսինյեի գործակալ Վինչենցո Պիսականեն խոսել է ֆուտբոլիստի պայմանագրի հետ կապված իրավիճակի մասին: Հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022-ի ամռանը:
«Պայմանագրի երկարաձգման մասին խոսելը դեռ վաղ է, դա ոչ մի օգուտ չի բերի ոչ Լորենցոյին, ոչ Նապոլիին: Կարծում եմ ՝ արդար կլինի ավարտել մրցաշրջանն ու տեսնել, թե ինչի է հասնելու «Նապոլին»:
Շտապելու կարիք չկա, նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականին: Եթե այն լրանար 2021 թվականին, մենք ավելի շատ անհանգստանալու կարիք կունենայինք:
Ինսինյեն երազո՞ւմ է ավարտել կարիերան «Նապոլիում»: Չգիտեմ, հարցրեք նրա կնոջը: Ես չեմ քնում Լորենցոյի հետ և գաղափար չունեմ, թե ինչ է նա երազում»,- մեջբերում է գործակալին Football Iitalia-ն: