«Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմո Կարերան վերադառնում է աշխատանքի Իտալիա: 56-ամյա մասնագետը կգլխավորի «Բարին»․ թիմը հանդես է գալիս ուժեղագույն երրորդ դիվիզիոնում՝ Սերիա C-ում:
Կարերայի հետ պայմանագիրն ուժի մեջ կլինի վեց ամիս և կերկարաձգվի այն դեպքում, եթե թիմը դուրս գա Սերիա B:
Սպասվում է, որ չորեքշաբթի իտալացին իր առաջին մարզումը կանցկացնի Բարիում:
«Բարին» իր խմբում 22 տուրից հետո զբաղեցնում է 2-րդ տեղը՝ վաստակելով 42 միավոր: Առաջատար «Տերնանան» ունի 56 միավոր: