Դանիայի հավաքականի նախկին հարձակվող Յոն Դալ Թոմասոնը մոտ է «Մալմյոյի» նոր գլխավոր մարզիչ նշանակվելուն, հայտնում է BT-ն:
Դանիացին համաձայնեցրել է շվեդական ակումբի հետ համագործակցության պայմանները և առաջիկայում պետք է սկսի իր պարտականությունները: Այս պաշտոնում 43-ամյա մասնագետը կփոխարինի Ուվե Ռեսլերին, ով լքեց ակումբը դեկտեմբերի կեսերին:
Շվեդիայի վերջին առաջնության խաղարկությունում «Մալմյոն» ավարտեց երկրորդ հորիզոնականը: Ակումբը նվաճել է նաև Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր: