«Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտարարեց «Շալկե 04»-ի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելի հետ պայմանագրի կնքման մասին: Դարպասապահը մյունխենյան ակումբ կուղևորվի 2020 թվականի հուլիսի 1-ին: Նաբելի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է 5 տարի ժամկետով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նյուբելը հրաժարվել է երկարաձգել ներկայիս ակումբի հետ պայմանագիրը և 2019/20 մրցաշրջանի ավարտին կլքի թիմը: Այսպիսով, դարպասապահը անվճար կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»:
Նյուբելը «Պադերբորնի» սան է: Նա «Շալկե 04»-ին է միացել 2015-ի ամռանը: Տրանսֆերի գումարը կազմել էր 600 հազար եվրո: Այս մրցաշրջանում Նյուբելը մասնակցել Գերմանիայի առաջնության 15 խաղի: