1.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ռոնալդուի մտերիմ ընկերը բացահայտել է հավաքականից նրա հեռանալու իրական պատճառները

    Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակից

    🎥 Արգենտինան առանց Մեսսիի ջախջախեց Բոլիվիային՝ ԱԱ-2026-ից հետո անցկացրած առաջին խաղում

    Յամալի և Գորդոնի կողքին. Սպերցյանն ընդգրկվել է Ազգերի լիգայի տուրի խորհրդանշական հավաքականում

    Նոր պայմանագրի շուրջ բանակցությունները բարդ են լինելու․ Օլիսեն կարևոր պահանջ է ներկայացրել Բավարիային

    Պաշտոնական. Պորտուգալիայի հավաքականը հայտարարություն է տարածել Ռոնալդուի հեռանալուց հետո

    🎥 ՈւԵՖԱ-ի յուրօրինակ անդրադարձը Եղիշե Մելիքյանին. հումորային հոլովակն արագ տարածում է գտել համացանցում

    Ժամանակը կգա, կասեմ ողջ ճշմարտությունը. Ռոնալդուն հանդես է եկել կարևոր հայտարարությամբ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

        🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

        🎥 Արսեն Հարությունյանը տապալեց Օստին Դեսանտոյին և նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին

        Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

        Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ռոնալդուի մտերիմ ընկերը բացահայտել է հավաքականից նրա հեռանալու իրական պատճառները

            Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակից

            🎥 Արգենտինան առանց Մեսսիի ջախջախեց Բոլիվիային՝ ԱԱ-2026-ից հետո անցկացրած առաջին խաղում

            Յամալի և Գորդոնի կողքին. Սպերցյանն ընդգրկվել է Ազգերի լիգայի տուրի խորհրդանշական հավաքականում

            Նոր պայմանագրի շուրջ բանակցությունները բարդ են լինելու․ Օլիսեն կարևոր պահանջ է ներկայացրել Բավարիային

            Պաշտոնական. Պորտուգալիայի հավաքականը հայտարարություն է տարածել Ռոնալդուի հեռանալուց հետո

            🎥 ՈւԵՖԱ-ի յուրօրինակ անդրադարձը Եղիշե Մելիքյանին. հումորային հոլովակն արագ տարածում է գտել համացանցում

            Ժամանակը կգա, կասեմ ողջ ճշմարտությունը. Ռոնալդուն հանդես է եկել կարևոր հայտարարությամբ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

                🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

                🎥 Արսեն Հարությունյանը տապալեց Օստին Դեսանտոյին և նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին

                Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

                Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Լեգենդ, թե՞..․Մեսսիի պայմանագրի հետքերով

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Իսպանիա, ՖՈՒՏԲՈԼ
                  01.02.21 / 14:37
                  0

                  El Mundo-ն երեկ հոդված էր հրապարակել՝ «Պայմանագիր, որը ոչնչացրեց Բարսելոնան» վերնագրով, ըստ որի հայտնի են դարձել հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ պայմանագրի մանրամասները, որը ստորագրվել է 2017 թվականին։

                  Նշվում է, որ համաձայնագրի չորս տարիների ընթացքում արգենտինացին վաստակել է 555 միլիոն եվրո, ընդ որում՝  78 միլիոն եվրոն նա ստացել է որպես հավատարմության բոնուսներ, իսկ 115 մլն եվրոն՝  պարզապես պայմանագիրը երկարաձգելու համար։ Հիշեցնենք, որ արգենտինացու պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի հունիսի 30-ին:

                  Այսպիսով, ֆուտբոլի պատմության մեջ ամենամեծ պայմանագիրը ունի այսպիսի տեսք:

                  💰 4 տարվա պայմանագրի ընդհանուր արժեքը 555,237,619 եվրո է: Ժամկետը լրանալուց 5 ամիս առաջ Մեսսին պայմանագրով արդեն վաստակել է 511 540 545 եվրո:

                  💰 Պայմանագիրը նախատեսում է 1,168,964 եվրո պարգևավճար մրցաշրջանի 60% խաղերին մասնակցելու համար:

                  💰 3,548,644 եվրո պարգևավճար՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթելու համար, և 1,656,034 եվրո՝ Չեմպիոնների լիգային մասնակցելու համար: Իսպանիայի գավաթում տարած հաղթանակը գնահատվում է 104 372 եվրո:

                  💰 Պայմանագրի երկարացման բոնուս ` 115,225,000:

                  💰 Հավատարմության բոնուս ՝ գրեթե 78 միլիոն (77 929 955):

                  Արդյունքում, Lեոն ստանում էր միջինը 138 միլիոն մեկ մրցաշրջանում ՝ հաշվի առնելով բոնուսները: Եվ չնայած նրան, որ այդ գումարի մոտ կեսը գնում է հարկերի վճարմանը, միևնույն է գումարը ստացվում է ավելի քան տպավորիչ։

                  Եվ ամենատարօրինակը՝ Մեսսին իրավունք ուներ միակողմանիորեն խզել պայմանագիրը, եթե Կատալոնիան անկախություն ստանար:

                  ✅ Ակումբի արձագանքը

                  Փաստացի՝ ակումբը չի հերքել սկանդալային փաստաթղթի առկայությունը, սակայն այդ ամենից հետո կատալոնական ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել թիմի հարձակվող  Լիոնել Մեսսիի՝ պայմանագրի տվյալների արտահոսքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: «Բարսելոնան» մտադիր է դատի տալ El Mundo- ին, ասվում է թիմի մամուլի հաղորդագրության մեջ:

                  ««El Mundo» պարբերականում այսօր հրապարակված տեղեկատվությունը «Բարսելոնայի» և ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի միջև կնքված պայմանագրի վերաբերյալ, բացառապես մասնավոր փաստաթուղթ է, որը կարգավորվում է կողմերի գաղտնիության սկզբունքով, ուստի ակումբը ցավում է, որ այն հրապարակվել է:

                  «Բարսելոնա» ՖԱ-ն պատասխանատվություն չի կրում այս փաստաթղթի հրապարակման համար և համապատասխան իրավական գործողություններ կձեռնարկի El Mundo- ի դեմ ` այդ տեղեկատվության հրապարակման համար: «Բարսելոնան» իր լիակատար աջակցությունն է հայտնում Լիոնել Մեսսիին և կասեցնելու է ֆուտբոլիստի իմիջը վարկաբեկելու և նրա ակումբի հետ հարաբերությունները խաթարելու ցանկացած փորձ»,-ասված է կատալոնյան ակումբի հայտարարությունում:

                  «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի տվյալների արտահոսքը մամուլում։

                  «Ով էլ՝ հայտնած լինի Մեսսիի պայմանագրի մանրամասները, ապագա չի կարող ունենալ «Բարսելոնայում»: Այն ամենն, ինչ գրվել է մամուլում Մեսսիի մասին, արվել է չար մտադրությամբ: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե դա ինչպես կարող էր հայտնվել մամուլում: Մենք պետք է կենտրոնանանք մեր մրցաշրջանի վրա: Վերջին շրջանում թիմի մոտ ամեն ինչ կարգին է: Մենք շատ խաղեր ենք հաղթել: Մենք չպետք է կենտրոնանանք այդ հարցի վրա, բայց կան մարդիկ, ովքեր ցանկանում են վնասել «Բարսելոնային» և Մեսսիին»,- Կումանի խոսքերն է փոխանցում Goal-ը:

                  Իր հերթին «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ակումբի ղեկավարությանը դատի տալու որոշումը՝ նրա պայմանագրի տվյալների՝ համացանց արտահոսքի պատճառով․

                  «Սա շա լուրջ խնդիր է: Պրոֆեսիոնալ պայմանագրերի արտահոսքը միանգամայն անօրինական է: Հեռուստացույցով խոսելն ու մեղադրելը հեշտ է, բայց մենք չենք կատակում, քանի որ ամեն ինչ կավարտվի դատարանում: Ընդ որում, պրոֆեսիոնալ և կոմերցիոն տեսանկյունից Լեոն միանգամայն իրավացիորեն է մեղադրում: Առանց պանդեմիայի «Բարսան» հեշտությամբ կարող է վճարել այդ գումարները»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Marca-ն:

                  💰 Ֆինանսական խնդիրներ ակումբում

                  Ակումբի նախագահի պաշտոնակատար Կառլես Տուսկետսը դեկտեմբերին ասել էր, որ արգենտինացուն պետք է թույլատրվեր հեռանալ 2020 թվականին. «Տնտեսական տեսանկյունից ես Մեսսիին կվաճառեի անցած ամառ: Դա ցանկալի կլիներ: Դուք պետք է հաշվի առնեք եկամտի և ծախսերի խնայողությունը: Լա Լիգան պահանջում է աշխատավարձերի սահմանափակումներ »:

                  Իսկ վերջերս AS-ի գլխավոր խմբագիր Ալֆրեդո Ռելագնոն բացատրել է կատալոնական ակումբի ֆինանսական խնդիրների պատճառը․ «Մեսսիի բարելավված պայմանագրերը ֆինանսական վնաս է պատճառել ակումբին: Նաև այն պատճառով, որ դա նաև բարձրացրեց թիմակիցների աշխատավարձերը»:

                  Նշենք, որ «Բարսելոնան» բյուջեի ահռելի մասը՝ 85% -ը ծախսում է աշխատավարձերի վրա, մինչդեռ Եվրոպական ակումբների ասոցիացիան առաջարկում է ոչ ավելի, քան 70%:

                  «Իհարկե, համաճարակը ազդել է բոլորի վրա, բայց դա հատկապես հարվածեց «Բարսային», քանի որ նրանց քաղաքը կարևոր նշանակություն ունի զբոսաշրջիկների համար, ովքեր մեծ գումար են ուղղում նաև դեպի մարզադաշտ և նրա VIP սրահներ, ակումբի թանգարան և պաշտոնական խանութ: Ակումբը պատրաստ չէր դրան: Նրանք Նեյմարի համար ստացած 222 միլիոն եվրոն ծախսել են Կոուտինյոյի (165 միլիոն) և Դեմբելեի (145 միլիոն) վրա ՝ նրանց համար նշանակելով նույնքան խենթ աշխատավարձեր: Դա նրանց թիմակիցներին ստիպեց թակել նախագահի դուռը՝ ավելի շատ գումար խնդրելու համար: Երբ կորոնավիրուսը հայտնվեց և դադարեցրեց ամեն ինչ, «Բարսայի» ծախսերը միայն երկինք բարձրացան»,- ասել է Ռելագնոն։

                  «Բարսելոնան» ֆուտբոլիստներին չի վճարել դեկտեմբերին, հայտնում է COPE-ը: Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները վարձատրվում են երկու փուլով՝ հունիսին և դեկտեմբերին: Այս անգամ ֆուտբոլիստները չեն ստացել դեկտեմբյան վճարները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» հայտարարագրել է մոտ 1,2 մլրդ եվրո պարտք, ինչպես նաև կարճաժամկետ պարտավորություն 730 մլն եվրոյի չափով:

                  Կատալոնացիները 2019/20 մրցաշրջանն ավարտել են 488 մլն եվրո մաքուր պարտքով, և ակումբը բանակցություններ է վարում իր վարկատուների հետ՝ այս վճարումների հետաձգման վերաբերյալ՝ մատնանշելով այն ազդեցությունը, որ կորոնավիրուսն ունեցավ բյուջեի վրա:

                  Մեսսին կհեռանա՞

                  Մեսսին առաջիկա օրերին կհայտարարի ակումբից հեռանալու մասին: Այս մասին հաղորդում է caughtoffside-ը: Աղբյուրի հաղորդմամբ, այս որոշումը պայմանավորված է ֆուտբոլիստի պայմանագրի վերաբերյալ տվյալների արտահոսքով: Հաղորդվում է, որ այս արտահոսքը վրդովեցրել է հարձակվողին և արգենտինացին արդեն նախազգուշացրել է «Բարսելոնային», որ մտածում է թիմից հեռանալու մասին:

                  El Mundo-ն գրում է՝ «Պայմանագիր, որը ոչնչացրեց Բարսելոնան», գումարած՝ ոմանց կողմից էլ ակումբի բոլոր խնդիրների պատճառը վերագրվում է Մեսսիին․․․ բայց դա արդյո՞ք ճիշտ է․․․ ։ Որքան էլ պահանջեր ֆուտբոլիստը, առաջին հերթին գործատուն՝ ակումբը, ինքն է կայացրել որոշումը՝ ամեն գնով պահել թիմում գերաստղին։ Եվ ինչպես արդեն վերը նշեցինք, խնդիրները կապված են նաև ոչ ադեկվատ տրանսֆերային քաղաքականության հետ և․․․ այսպես շատ կարող ենք վերլուծել, թե ինչո՞ւ այսպես, ինչո՞ւ այնպես․․․ Մեսսիի հեռանալու մասին ևս արդեն շատ ենք խոսել, տարբեր նորությունների անդրադարձել, և կհեռանա՞ արդյոք ֆուտբոլիստը Կատալոնիայից, եկեք ձեռնպահ մնանք այս անգամ վերլուծություններ անելուց։

                  Ցավոք, կատալոնական գրանդին վերջին շրջանում ավելի շատ անդրադառնում ենք սկանդալների կոնտեքստով, քան խաղային։ Այս փոթորիկն էլ կանցնի, «Բարսան» ժամանակի ընթացքում դուրս կգա այս ճգնաժամից, և այժմ հետաքրքիր է մեկ այլ պահ․ ինչպե՞ս կհիշեն Մեսսիին Կատալոնիայում՝ թիմի լեգենդ և հաղթանակների գրավական, թե՞․․․

                   

                   

                  Թեգեր: Լիոնել Մեսսի
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Սկալոնին հայտնել է, թե երբ Մեսսին կմիանա Արգենտինայի հավաքականին

                  30.09.26

                  Խիստ որոշում. ինչու Ռոման թույլ չտվեց իր արգենտինացիներին մասնակցել Մեսսիի հրաժեշտի խաղին

                  30.09.26

                  Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող. Յամալն անվանել է պատմության լավագույն ֆուտբոլիստին

                  29.09.26

                  Ոսկե գնդակի քվեարկությունն ավարտված է, հաղթողը փաստացի որոշված

                  29.09.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Ռոնալդուի մտերիմ ընկերը բացահայտել է հավաքականից նրա հեռանալու իրական պատճառները

                  13:15 / 01.10.26

                  Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակից

                  12:11 / 01.10.26

                  🎥 Արգենտինան առանց Մեսսիի ջախջախեց Բոլիվիային՝ ԱԱ-2026-ից հետո անցկացրած առաջին խաղում

                  11:13 / 01.10.26

                  Յամալի և Գորդոնի կողքին. Սպերցյանն ընդգրկվել է Ազգերի լիգայի տուրի խորհրդանշական հավաքականում

                  10:10 / 01.10.26

                  Նոր պայմանագրի շուրջ բանակցությունները բարդ են լինելու․ Օլիսեն կարևոր պահանջ է ներկայացրել Բավարիային

                  00:30 / 01.10.26

                  Պաշտոնական. Պորտուգալիայի հավաքականը հայտարարություն է տարածել Ռոնալդուի հեռանալուց հետո

                  00:17 / 01.10.26

                  🎥 ՈւԵՖԱ-ի յուրօրինակ անդրադարձը Եղիշե Մելիքյանին. հումորային հոլովակն արագ տարածում է գտել համացանցում

                  23:38 / 30.09.26

                  Ժամանակը կգա, կասեմ ողջ ճշմարտությունը. Ռոնալդուն հանդես է եկել կարևոր հայտարարությամբ

                  23:05 / 30.09.26

                  Սկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարը

                  22:45 / 30.09.26

                  Մեծ սկանդալ է հասունանում․ Պորտուգալիայի հավաքականի մարզիչը Ռոնալդուի վերաբերյալ կտրուկ որոշում է կայացրել

                  22:35 / 30.09.26

                  Արսենալի ֆուտբոլիստը խնդրել է իրեն բաց թողնել Ռեալ․ լոնդոնյան ակումբը պատրաստ է գործարքին

                  22:10 / 30.09.26

                  Ոչ մի ֆուտբոլիստ չի փոխի իմ որոշումները, անգամ՝ Ռոնալդուն․ Ժորժե Ժեզուշ

                  21:47 / 30.09.26

                  CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90?

                  Հաստատվել է Կիպրոս – Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

                  21:10 / 30.09.26

                  Երևանի քաղաքապետն ու ՀՖՖ նախագահը մասնակցել են Յուվենտուսի հայաստանյան ակադեմիայի բացման արարողությանը

                  20:40 / 30.09.26

                  Բարդ որոշում Ֆլիկի համար․ Բարսելոնան կարող է հրաժարվել իր աստղային ֆուտբոլիստներից մեկից

                  20:15 / 30.09.26

                  9 ամիս տևած ցավեր և ապարդյուն բուժում. Ռեալի պաշտպանը կենթարկվի վիրահատության

                  19:15 / 30.09.26

                  Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Կիպրոս

                  18:30 / 30.09.26

                  Ռակիտիչը նշել է, թե ում պետք է տրվի Ոսկե գնդակը

                  18:20 / 30.09.26

                  Սկալոնին հայտնել է, թե երբ Մեսսին կմիանա Արգենտինայի հավաքականին

                  17:22 / 30.09.26

                  Նրանք գողացել են այդ զգացողությունը․ Քարագերը բացատրել է, թե ինչու է Ման Սիթիի հեքիաթը վերածվել մեծագույն խաբկանքի

                  16:05 / 30.09.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Երբ երազանքը դառնում է իրականություն. Սարաջյանի ուղին` համալսարանից MLS

                  16:20 / 19,09,26

                  Կարդալ ավելին

                  Հաջորդ թիրախում Կրոսն է. Մխիթարյանը մոտենում է ՈւԵՖԱ-ի բացարձակ ռեկորդակիրներին

                  11:29 / 09,09,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Հայտնի է աշխարհի ամենաշատ այցելվող ֆուտբոլային ակումբի կայքը

                  21:45 / 29.09.26

                  Կարդալ ավելին

                  Մեղուն հարցազրույցի ժամանակ խայթել է Դեյվիդին

                  23:00 / 25.09.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.