Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվել էր «Շալկեին» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 0-4 հաշվով։
Հաշիվը 33-րդ րոպեին բացեց Թոմաս Մյուլերը Կիմիխի փոխանցումից հետո։
Երկրորդ կեսում Կիմիխը ևս մեկ արդյունավետ փոխանցում արեց․ այս անգամ գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին 54-րդ րոպեին։ Հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ Մյուլերը դուբլ ձևակերպեց․ փոխանցումը կրկին Կիմիխինն էր։ 90-րդ րոպեին Դավիդ Ալաբան Կոմանի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասն ու վերջակետ դրեց խաղին։