«Բավարիայի» խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հաստատել է, որ մյունխենցիները հետաքրրքվում են «ՌԲ Լայպցիգի» պաշտպան Դայոտ Ուպամեկանոյով։
«Կդիտարկենք խաղացողին ձեռք բերելու հնարավորությունը։ Ձմռանը տեղափոխությունը հաստատ չի կայանա։ Մինչև մրցաշրջանի ավարտ խաղացողը կլինի «Լայպցիգում»»,- Ռումենիգեի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Ավելի վաղ հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդել էր, որ ակումբը պատրաստ չէ հիմա բաց թողնել ֆուտբոլիստին, բայց ամռանը կդիտարկեն նրա հետ կապված առաջարկները։ Շատ ակումբներ են հետաքրքրված 22-ամյա ֆրանսիացու ծառայություններով ու մտադիր են բանակցություններ սկսել նրա գործակալի հետ։ «Լայպցիգը» մրցաշրջանի ավարտին պատրաստ է նրան բաց թողնել ոչ պակաս, քան 42 մլն եվրոյի դիմաց։