«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը որոշել է գալիք ամռանը թիմի առաջին տրանսֆերի հարցում: Այս մասին հայտնում է Kicker-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, «արիստոկրատների» տրանսֆերային ցուցակում է «ՌԲ Լայպցիգի» պաշտպան Դայոտ Ուպամեկանոն:
Transfermarkt- ը 22-ամյա ֆրանսիացուն գնահատում է 60 միլիոն եվրո: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրրված են նաև ՊՍԺճ-ն, «Լիվերպուլը», «Բավարիան» և «Արսենալը»:
Այս մրցաշրջանում ֆրանսիացին «Լայպցիգի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 1 գոլ: