«Բորդոյի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Սոուզան գլխավորել է Լեհաստանի հավաքականը։
Մարզչի կարգավիճակում պորտուգալացի մասնագետը «Վիդեոտոնի» հետ հաղթել է հունգարական Լիգայի գավաթը (2011/12) և Հունգարիայի Սուպերգավաթը (2011, 2012), Թել-Ավիվի «Մաքքաբիի» հետ դարձել է Իսրայելի չեմպիոն (2013/14) ու «Բազելի» հետ նվաճել Շվեյցարիայի չեմպիոնությունը (2014/15): Նրա վերջին աշխատավայրը եղել է «Բորդոն», որի ղեկից հեռացվել է 2020-ի օգոստոսի 10-ին ակումբի տնօրենների խորհրդի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Լեհաստանի ֆուտբոլային միությունը հայտարարել էր թիմի գլխավոր մարզիչ Երժի Բերժեչեկի հեռացման մասին։