«Ռայո Վալեկանոն» եղանակային պայմանների պատճառով չկարողացավ հասնել Սեգունդայի «Միրանդեսի» հետ հանդիպմանը:
Մադրիդյան ակումբի ավտոբուսը ստիպված էր ետ վերադառնալ՝ տարածաշրջանում ձյան տեղումների պատճառով:
Ուղեւորության ընթացքում «Ռայոյի» խաղացողները օգնեցին մեքենաները դուրս հանել ձյունից:
Ավելի ուշ Լա Լիգան հայտարարեց, որ «Ռայո Վալեկանո» — «Միրանդես» հանդիպումը հետաձգվել է և կկայանա կիրակի։