«Լացիոյի» կիսապաշտպան Մարկո Պարոլոն չորեքշաբթի «Ֆիորենտինայի» դեմ կայանալիք խաղից նախօրեին վերադարձել է թիմի հետ մարզումներին։
35-ամյա կիսապաշտպանը կոճի վնասվածքի պատճառով վերջին 3 խաղը բաց է թողել։
Նշվում է, որ Պարոլոն կարող է հայտնվել Ա Սերիայում կայանալիք խաղի հայտացուցակում։
Նախորդ տուրում «Լացիոն» միավորներ էր կորցրել «Ջենոայի» դեմ խաղում։