«Ուրարտուի» բրազիլացի նախկին գոլահար Լաերսիո Գոմես Կոստան իր ընտանիքի հետ միասին շնորհավորում է Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
«Տարիներն անցնում են, բայց սերն «Ուրարտուի» և երկրի նկատմամբ շարունակում է մնալ անփոփոխ։ Ես ու ընտանիքս շնորհավորում ենք Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Ողջույններ Բրազիլիայից Հայաստանին»,-Լաերսիոյի խոսքերն է փոխանցում երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։