«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն Լա լիգայի 15-րդ տուրի «Գրանադայի» դեմ խաղում (2-0) աչքի ընկավ գոլային փոխանցմամբ:
Իսպանացի կիսապաշտպանը ընդհատեց 19 խաղ շարունակվող անարդյունավետ շարքը բոլոր մրցաշարերում գոլ+փոխանցում համակարգով:
Այս շարքը վատագույնն է եղել Ասենսիոյի համար «Ռեալում» հանդես գալու տարիներին: