Ակումբների միջեւ պայմանագրի համաձայն ՝ «Յուվենտուսը» վճարեց 4,5 միլիոն եվրո մեկ տարվա վարձակալության համար, իսկ եթե որոշի գնել խաղացողին, ապա կվճարի եւս 18,5 միլիոն եվրո:
Ինչպես հայտնում է Football Italia- ն, թուրինյան ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել Մաքքենիին գնել մշտական հիմունքներով ՝ անկախ որոշակի մարզական նպատակների իրականացումից, որոնք նշված են «Շալկեի» հետ համաձայնագրում:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ամերիկացին 14 հանդիպում է անցկացրել «Յուվենտուսի» մարզաշապիկով, որոնցում դարձել է 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուեսթոն Մաքքենին դարձել է ԱՄՆ-ի լավագույն ֆուտբոլիստը 2020 թվականին: