Ա Սերիայի 3-րդ տուրի «Յուվենտուս»-«Նապոլի» խաղը կվերախաղարկվի։ Այս մասին հաղորդում է Սպորտային երաշխիքների խորհրդի (CONI) պաշտոնական կայքը։
«Նապոլին» չէր մեկնել խաղին, թիմում կորոնավիրուսով վարակման դեպքեր էին եղել։ Նեապոլիտանական ակումբին տեխնիկական պարտություն էր գրանցվել, մեկ միավոր էլ հանվել էր խաղին չներկայանալու համար։
«Նապոլին» երկու անգամ բողոքարկել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը։ Այսօր Սպորտային երաշխիքների խորհուրդը հաղորդել է, որ խաղը պետք է վերախաղարկվի։ Հանդիպման օրը չի հստակեցվում։