Օսպիդալետտի ակումբի 17-ամյա իտալացի ֆուտբոլիստ Մատիա Ագնեզեն ստացել է FIFA ֆեյր-փլեյ մրցանակը:
FIFA The Best մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենում այսօր՝ դեկտեմբերի 17-ին:
Ագնեզեն փրկել է Կայերեզե թիմի խաղացող Մատեո Բրիանոյի կյանքը 2020 թվականի հունվարին: Երիտասարդական թիմերի խաղում Բրիանոն հակառակորդի հետ բախումից հետո առանց կյանքի նշաններ ցույց տալու ընկել էր խոտածածկին: Ագնեզեն անմիջապես, չսպասելով բուժօգնության թիմին, շտապեց օգնության մրցակից թիմի ֆուտբոլիստին՝ դրանով փրկելով նրա կյանքը: