«Նիսը» խզել է պայմանագիրը թիմի հարձակվող Լամին Դիաբիի հետ այն բանից հետո, երբ վերջինս գողացել էր թիմակցի ժամացույցը։
Այս մասին հայտնում է Get Frenc Football-ը։
Սեպտեմբերին ֆրանսիական թիմի հանդերձարանից անհետացել էր հարձակվող Կասպեր Դոլբերգի՝ 70 հազար եվրո արժողությամբ ժամացույցը։ Գողության մեջ կասկածվում էր Դիաբին ու որոշ ժամանակ անց 18-ամյա ֆուտբոլիստը խոստովանեց իր մեղքը՝ ակումբի մարզաբազա ժամանելով իր փաստաբանների հետ ու ներողություն խնդրելով գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրայից։
Աղբյուրի փոխանցմամբ, Լամինայի հաջորդ ակումբը կլինի «Փարիզը», որը Լիգա 2-ի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականն է զբաղեցնում։
Դիաբին, որը Նիսից մոտ 30 կմ հեռավորության վրա է ծնվել, 13 տարեկանից հանդես էր գալիս այդ ակումբում։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը դաշտ դուրս չի եկել։ Նախորդ առաջնությունում նա ֆրանսիական Լիգա 1-ի 6 հանդիպման էր մասնակցել։