Աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի Արգենտինա-Խորվաթիա հանդիպմանը ներկա էր գտնվել ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան:
Նիժնի Նովգորոդի ստադիոնում կայացած հանդիպումն այնքան էլ լավ չդասավորվեց արգենտինացիների համար (0-3), սակայն, այդ օրը բոլորի հայացքներն ուղղված էին Դիեգոյի ուղղությամբ:
Մարադոնան տրբունայում չէր. հոգով նա իր թիմի հետ էր ՝ խաղադաշտում:
«Օթյակում նստել և խաղին հետևելն ինձ համար չէ: Ես հոգով և մտքով խաղադաշտում եմ»,- խաղից հետո ասել էր լեգենդար ֆուտբոլիստը:
Armsport-ի տեսախցիկն այդ օրը չէր կարող բաց թողնել միլիոնների կուռքին նկարահանելու հնարավորությունը:
Դիեգոն ապրում է մեր հուշերում…