Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Նապոլին» ընդունել էր «Միլանին»։
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց «ռոսոներիների» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ 54-րդ րոպեին Ա սերիայի լավագույն ռմբարկուն դուբլ գրանցեց՝ առաջնությունում խփած գոլերի թիվը հասցնելով 10-ի։
63-րդ րոպեին Դրիս Մերտենսը կրճատեց հաշվի տարբերությունը։ Երկու րոպե անց տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց Տիմուե Բակայոկոն։ Մրցավարի ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Յենս Հյոգեն։
«Միլանը» Իբրահիմովիչի դուբլի ու Հյոգեի գոլի շնորհիվ 3-1 հաշվով հաղթեց մրցակցին ու միավորների քանակը հասցնելով 20-ի՝ միանձնա գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։