Goal.com-ի հաղորդմամբ, Մադրիդի «Ռեալն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում պլանավորում է 2 խոշոր տրանսֆեր իրականացնել:
Աղբյուրի հաղորդմամբ, արքայական թիմը նախատեսում է ձեռք բերել «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ու «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի տրանսֆերները:
Հաղորդվում է, որ նորվեգացին «Ռեալի» տրանսֆերային գլխավոր թիրախն է, և նրա տրանսֆերի դիմաց պատրաստ է առաջարկել 75 մլն եվրո, իսկ Յովիչին պատրաստ է 2 տարով տրամադրել վարձակալությամբ՝ անվճար:
«Ռենը» Կամավինգայի դիմաց ցանկանում է ստանալ 60 մլն եվրո, իսկ «Ռեալը» պատրաստ է առաջարկել 50 մլն եվրո ու Դիասի տրանսֆերը:
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդն անցկացրած 6 խաղում դարձել է 6 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ, իսկ Կամավինգան 8 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: