Հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկում է բասկետբոլի Եվրասիական լիգայի 2019-2020 թթ. կանոնավոր առաջնությունը:
Խաղարկության 1-ին և 2-րդ տուրերը տեղի կուենան Երևանում, որտեղ միմյանց հետ կմրցեն հետևյալ ակումբները՝
01.10, ժամը՝ 18.00, «Արագած» Երևան — «Բարսի» Ատիրաու
02.10, ժամը՝ 18.00, «Ուրարտու Վբեթ» Երևան — «Արսենալ» Տուլա
04.10, ժամը՝ 18.00, «Ուրարտու Վբեթ» Երևան — «Բարսի» Ատիրաու
05.10, ժամը՝ 18.00, «Արագած» Երևան — «Արսենալ» Տուլա
Եվրասիական լիգայի 2019-2020 թթ. կանոնավոր առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին:
Բոլոր հանդիպումները տեղի կունենան ՄԶՀՀԿ (նախկին Միկա) մարզադահլիճում: Մուտքն ազատ է:
