«Արագած» բասկետբոլային ակումբը ֆեյսբուքյան էջում հայտնել է թիմի մարզիկ Պիեռ Խուկազի մահվան մասին։
««Արագած» բասկետբոլային ակումբը ցավով հայտնում է թիմի մարզիկի մահվան մասին և զորակցությունն է հայտնում իր ընտանիքին»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։ Մահվան հանգամանքները չեն նշվում։
ArmSport-ի խմբագրակազմն իր ցավակցությունն է հայտնում մարզիկի ընտանիքին ու ընկերներին։