NBA-ն և Լիգայի խաղացողների միությունը հաստատել են մրցաշրջանի վերսկսման ծրագիրը, հայտնու է ասոցիացիայի մամուլի ծառայությունը:
Լիգայի 22 լավագույն թիմերը կմասնակցեն մրցաշրջանի մնացած հատվածին՝ 13-ը Արևմտյան կոնֆերենցիայից, 9-ը՝ արևելյանիցց: Փլեյ-օֆֆի մասնակիցներին որոշելու համար ակումբները կանցկացնեն ութ հանդիպում:
Անհրաժեշտության դեպքում, կանցկացվի մինի-մրցաշար կոնֆերենցիաների ութերորդ և իններորդ թիմերի միջև՝ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր ստանալու համար: Փլեյ-օֆֆի փուլը տեղի կանցկացվի սովորական ձևաչափով: Մրցաշրջանը պետք է ավարտվի հոկտեմբերի 13-ից ոչ ուշ:
Նախկինում NBA-ն համաձայնություն էր ձեռք բերել Disney-ի հետ, որ մրցաշրջանի մնացած բոլոր հանդիպումները կանցկացվեն Arena-ում, HP Field House-ում և Visa Athletic Center-ում: