«Ռեալը» հետաքրքրված է ձեռք բերել «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:
Ըստ The Sun-ի, մադրիդյան ակումբը կարող է լոնդոնյան ակումբին առաջարկել 70 միլիոն ֆունտ և կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին գաբոնցի ֆուտբոլիստի համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում Օբամեյանգի նկատմամբ:
Այս մրցաշրջանում «Արսենալի» 30-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ: Ռոդրիգեսը «Ռեալի» կազմում անցկացրած ինը խաղում իր հաշվին ունի մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում: