Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կրկնեց նախորդ տարվա պատմական նվաճումն ու դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։ Որակավորման 3-րդ փուլում Կամպանյայի թիմը սեփական հարկի տակ մրցեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին» հետ և հաղթեց լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ։
ArmSport-ի լուսանկարիչ Գևորգ Ղազարյանը ներկա է գտնվել Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղին և ֆոտոշարք պատրաստել: