«Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան դեռ կարող է տեղափոխվել Անգլիա։
Տեղի մամուլը պնդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք բերել 30-ամյա բրազիլացուն։
Կոստայի արժեքը գնահատվում է 22,5 մլն եվրո։
Ավելի վաղ նշվում է, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել թիմի կիսապաշտպան Դուգլաս Կոստային 50 մլն եվրոյի դիմաց։
Կոստան վարձակալությամբ «Յուվենտուս» էր տեղափոխվել «Բավարիայից» 2017 թվականին։ Մեկ մրցաշրջան հետո թուրինյան ակումբը 40 մլն եվրոյով ձեռք բերեց բրազիլացու տրանսֆերը։
«Յուվենտուսի» հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։