Հայտնի երգչուհի, ВИА ГРА խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեդոկովան հայտարարել է, որ ամուսնացել է մերձմոսկովյան Խիմկիի լատվիացի բասկետբոլիստ Յանիս Տիմի հետ:
Այս մասին զույգը հայտարարեց երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Առաջին ալիքի Երեկոյան Ուրգանտ թոք շոուի եթերում:
Սեդոկովան 9 տարով մեծ է Տիմից: Երգչուհին 37 տարեկան է, բասկետբոլիստը՝ 28: Աննան իր Telegram ալիքում հարսանեկան լուսանկար է հրապարակել:
«Կարող եք շնորհավորել մեզ», — գրել է երգչուհին ՝ դիմելով իր բաժանորդներին: