Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հենեսը խոսել է մյունխենյան մեկնարկային կազմի տրանսֆերային արժեքի մասին:
«Լիսաբոնում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բավարիայի» մեկնարկային կազմը ուներ ընդհանուր մոտ 200 միլիոն եվրո տրանսֆերային արժեք:
Նեյմարը ՊՍԺ-ի կազմում արժեր ավելի քան 200 միլիոն եվրո և միայն նա ավելի թանկ արժե, քան «Բավարիայի» հիմնական կազմը: Եվ ո՞վ հաղթեց եզրափակիչը»:
Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանի ՉԼ-ի եզրափակչում «Բավարիան» 1-0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։