Ֆրանսիական «Ռենն» ընդունել է «Չելսիի»՝ դարպասապահ Էդուարդ Մենդիի տրանսֆերը ձեռք բերելու առաջարկը:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ, դարպասապահը Լոնդոնում կլինի առաջիկա ժամերի ընթացքում՝ բուժզննում անցնելու համար: Անձնական պայմանագրի կետերը համաձայնեցվել են օրեր առաջ:
Մենդին Ֆրանսիայի նախորդ առաջնությունում անցկացրած 24 խաղից 9-ում սեփական դարպասն անառիկ է պահել: