«Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին կրկնել է Կեյլոր Նավասի ցուցանիշը, հայտնում է Gracenote Live-ը:
29-ամյա սենեգալացին դարձել է պատմության մեջ երկրորդ դարպասապահը, ով Չեմպիոնների լիգայի 7 դեբյուտային հանդիպումներից 6-ում չոր հանդիպում է անցկացրել (գնդակ բաց չի թողել):
Այնուամենայնիվ, կոստառիկացու բացարձակ ռեկորդը (7-ից 7-ը) Մենդին չկարողացավ կրկնել:
«Չելսիի» դարպասապահը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում գոլ է բաց թողել միայն իր նախկին ակումբից ՝ «Ռենից»: